Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդակցությունում հայտարարել է Պետական անվտանգության կոմիտեի գործառույթների ընդլայնման անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են «ոչ թե ինչ-որ թեթեւակի փոփոխություններ», այլ «ինչ-որ այլ գործառույթների» ավելացում «ավանդական միջոցների» շարքին։

«Բնականաբար, պետք է ուժեղացնել որոշ ուղղությունների աշխատանքը։ Ինչ-որ տեղ, գուցե, ստեղծել նորերը։ Հատկապես ելնելով այն տեղեկատվական անվտանգությունից, որը պետք է լինի երկրում, եւ այն հիբրիդային պատերազմից, որը ծավալվել է ոչ միայն Բելառուսի դեմ։ Այն գոյություն ունի արդեն ամբողջ աշխարհում»,- ասել է Լուկաշենկոն։