2011թ. հունիսի 30-ի դրությամբ «Յունիբանկի» ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է ավելի քան 80,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28 տոկոսով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 18 տոկոսով եւ կազմել 47,4 մլրդ դրամ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, հատկապես մեծ պահանջարկ է վայելում «Հարմարավետ» ավանդը, որն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Ավանդի հիմնական առավելություններն են բարձր եկամտաբերությունը եւ ներդրված գումարի մասնակի հետ կանչման հնարավորությունը: Նշենք, որ այս ավանդը ձեւակերպած բոլոր ավանդատուներին  ընձեռվում է օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90%-ի չափով: «Հարմարավետ» ավանդի տարեկան տոկոսադրույքը ըստ արժույթների հետեւյալն է` դրամի դեպքում` մինչեւ 12%, իսկ դոլարի եւ եվրոյի դեպքում` մինչեւ  8% եւ 6%: 

«Յունիբանկը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ»,- նշել է «Յունիբանկի» մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը:

Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչեւ 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլտիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ հետ կանչել ավանդի գումարը, անվճար ապահովագրության կամ  արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ: 

Ավանդներն ընդունվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձեւը: