Սամարա-Երեւան չվերթի օդանավում այսօր` օգոստոսի 11-ին մահացել է Ռուսաստանի քաղաքացի Պավել Վանյանը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր, ժամը 2:10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Սամարա-Երեւան չվերթի օդանավում, վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ, ուղեւոր է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01:50-ի սահմաններում, վերը նշված չվերթի օդանավի սրահում մահացել է ՌԴ քաղաքացի, 50-ամյա Պավել Վանյանը, որը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ տեղափոխվում էր Երեւան եղբոր ուղեկցությամբ:
Կատարվում է քննություն:




























