ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը պետք է ամրապնդվի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։

Մակրոնն ընդգծել է ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կրկնելով եվրոպական ինքնավարության ուժեղացման իր կոչը, երբ խոսքը վերաբերում է նրա պաշտպանունակությանը։ «Մենք պետք  է ունենանք ավելի ամուր արդյունաբերական եւ տեխնոլոգիական բազա եվրոպական պաշտպանության համար, շատ ավելի հզոր եւ շատ ավելի հավակնոտ: Եվ ես անդրդվելի եմ լինելու այս հարցում»,-ասել է Մակրոնը։ 

Նրա խոսքով՝ ԵՄ երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության պայմանագրերի համար պետական ​​մրցույթների անցկացման կանոնները նույնպես պետք է պարզեցվեն։