Իսրայելի հակաահաբեկչական բյուրոն բարձրացրել է Ստամբուլ մեկնելու զգոնության մակարդակը՝ քաղաքում գտնվող բոլոր իսրայելցիներին կոչ անելով անհապաղ հեռանալ Ստամբուլից։
Հայտարարությունն արվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նախազգուշացրել է ճանապարհորդությունների մասին՝ ասելով, որ կա «իսրայելցիներին առեւանգելու/սպանելու իրանական դավադրության» «իրական եւ անմիջական» սպառնալիք եւ կոչ է արել իսրայելցիներին խուսափել որեւէ անհարկի ճանապարհորդությունից Ստամբուլ կամ ընդհանրապես Թուրքիա:
Այս քայլը նշանակում է, որ Թուրքիայի վարկանիշն այժմ 4 է, ինչը նրան հավասարեցնում է Իրանին, Աֆղանստանին, Բուրկինա Ֆասոյին եւ երկրագնդի այլ վտանգավոր անկյուններին։





























