Վրաստանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը․ դա հակասում է երկրի շահերին Վրաստանի, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում։ Պատերազմի սկզբից ի վեր 90 միլիարդ դոլար է մտել Ռուսաստան այն առեւտրի արդյունքում, որը դեռեւս Եվրոպան ունի Ռուսաստանի հետ»,- կառավարության նիստում ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝  պատժամիջոցների սահմանումից հետո Վրաստանը «իրականում ստիպված կլինի խզել առեւտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ», ինչն անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող 1 միլիոն վրացիների, այլեւ Վրաստանի մինչեւ 4 միլիոն բնակիչների վրա։