ՄԱԿ-ը միշտ աջակցել եւ խրախուսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը։
«Տպավորված են երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ հարցի խաղաղ կարգավորմամբ եւ երկու կողմերի շփումներով»,-ասել է նա։
Թվարկելով Ադրբեջանի ձեռքբերումները՝ Բաքվի լսարանին հարմար ազգանուն ունեցող ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնքան հեռուն է գնացել, որ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին «տարածաշրջանում խաղաղության գործում ունեցած ներդրման համար»։
Հիշեցնենք խավիարից ուղեղը թմրած Աբդուլլահ Շահիդին, որ Ադրբեջանի ժողովուրդը ոչ միայն դեմ չէր Ադրբեջանի իշխանության՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային, այլ նաեւ ամեն կերպ աջակցում էր իշխանության անբարոյական, անմարդկային, նացիստական պահվածքին։





























