Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով առկա է բարձր ինֆլյացիայի  եւ ցածր աճի տեմպերի ռիսկը, գրում է Reuters-ը։ 

«Հնարավոր սցենարը ստագֆլյացիան է»,-ասել է նա։ 

Նա հավելել է, որ Գերմանիայի սահմանադրական պարտքի արգելքը, որը ներկայումս կասեցված է, կրկին ուժի մեջ կմտնի հաջորդ տարի։ Դա կնշանակի նվազեցնել նոր փոխառությունների մակարդակը՝ ընթացիկ տարվա 140 միլիարդ եվրոյից մինչեւ 10 միլիարդ եվրո։