Առասպելական առեւտրական եւ ճանապարհորդ Մարկո Պոլոն, միգուցե, երբեք չի եղել Ասիայում: Ավելին, ամենայն հավանականությամբ, Սեւ ծովից այն կողմ նա եւս չի նավարկել: Մի շարք ուսումնասիրություններից հետո իտալացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ Մարկո Պոլոն պարզապես հավաքել է պարսիկ առեւտրականների` 1271-1291 թթ. պատմությունները եւ ներկայացրել դրանք որպես իր անձնական տպավորությունների արդյունք:
Իտալացի գիտնականները նման եզրահանգման են եկել «Աշխարհի բազմազանության մասին գիրքն» ուսումասիրելուց եւ այն պատմական փաստերի հետ համեմատելուց հետո, հաղորդում է «Վեստին»:
Պարզվել է, որ մեծ ճանապարհորդի գրքում բազում անճշտություններ եւ հակասական տպավորություններ կան, որոնք դեպքերի ականատեսը չէր կարող ունենալ:


























