Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախ ուխտանգնացության ընթացքում Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Հակոբավանք, հանդիպել Հակոբավանքի վանահայրն Տեր Հովհաննեսին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տավուշի Թեմի ֆեյսբուքյան էջից։
Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավիրված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։
Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդներ Բագրատ և Վրթանես Սրբազանները նշել են, որ մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։
Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։
«Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»,- ասել է Վրթանես Սրբազանը։
«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» - նշել է Բագրատ Սրբազանը։





























