Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է 7 ցուցարարների, որոնք առավոտյան զբաղեցրել են Լիբիայի դեսպանատունը: Ինչպես հայտնում է շվեդական The Local կայքը, այսօր առավոտյան մի խումբ մարդիկ ապստամբական դրոշով ներխուժել են դեսպանատուն եւ շենքի շքամուտքին պաստառ են կախել` «Մենք մեզ կսպանենք, եթե փորձեք ներս մտնել» գրառումով»:

Ոստիկանությունը դեպքի վայր 15 մեքենա է ուղարկել, իսկ մերձակա փողոցները փակել են: Մտնելով շենք` ոստիկանությունը ոչ մեկին չի գտել, իսկ ոչ հեռու 4-5 մարդ դրոշներ են թափահարել:

Նշենք, որ մայիսի կեսերին Շվեդիան վտարել էր երկու լիբիացի դիվանագետների` պատճառաբանելով, որ նրանց վարքը չի համապատասխանում կանոններին: