Հաճախ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, բայց անհրաժեշտ է մտածել նաեւ այն մասին, թե ինչով պետք է զբաղվեն տաքսու վարորդները, առեւտրականները եւ մյուս մարդիկ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր – 2022» համաժողովում ասել է սոցիոլոգ, Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը։

Նա ընդգծել է Հայաստանի գրավչությունը նաեւ այլ ոլորտների մասնագետների համար բարձրացնելու անհրաժեշտության մասին: Դերլուգյանը խոսել է Հայաստանում այնպիսի դպրոցների բացման կարեւորության մասին, որոնք գրավիչ կլինեին թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար, ոչ միայն ՏՏ ոլորտի, այլեւ, օրինակ, շինարարական հատվածում եւ կարեւոր այլ ոլորտներում մասնագետներ պատրաստելու կողմնորոշվածություն կունենային։

«Հայաստանը շրջապատված է թշնամիներով եւ պետք է հաշվի առնի դա, պետք է առավելագույն չափով օգտագործի սեփական ռեսուրսները, մտածի երկրի գրավչությունը բարձրացնելու մասին։ Աշխարհը համաշխարհային պատերազմի վիճակում է։ Բոլորն սպասում են, թե ինչպիսին են լինելու արդյունքները, ուստի առայժմ վաղ է խոսել փայլուն ապագայի մասին»,- ավելացրել է փորձագետը։