Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի կոչ է արել «նոր խորը քննարկումներ» անցկացնել Ուկրաինայի հետ՝ չհստակեցնելով՝ կմեկնի Կիեւ, թե՞ ոչ, հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ:
Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ավելի կոշտ դիրքորոշում է արտահայտել Ռուսաստանի նկատմամբ՝ Ռումինիայում ֆրանսիացի եւ դաշնակից զորքերին ՆԱՏՕ-ի բազա այցելելուց հետո, հայտնում է France24-ը։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք ռուսական ռազմական ուժերը, օգնենք ուկրաինացիներին եւ նրանց բանակին եւ շարունակենք բանակցությունները», - ասել է նա ֆրանսիացի եւ ՆԱՏՕ-ի զորքերին ոումինական ռազմաբազայում:
Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ինչ-որ պահի պետք է բանակցի Ռուսաստանի հետ, որպեսզի փորձի վերջ դնել երկու երկրների միջեւ պատերազմին։





























