Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջնորդները հայտարարել են, որ ռուս-չինական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա եւ մշտապես բարելավվում են։ Վերահաստատեցինք բոլոր ոլորտներում համապարփակ գործընկերությունը եւ ռազմավարական փոխգործակցությունը հետեւողականորեն խորացնելու մեր ցանկությունը:

Մանրամասն քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության վիճակն ու հեռանկարները, որոնց ծավալը, ինչպես սպասվում է, ռեկորդային մակարդակի կհասնի 2022 թվականին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունն էներգետիկ, ֆինանսական, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության վիճակը, որն ավելի է բարդացել Արեւմուտքի անօրինական պատժամիջոցների քաղաքականության պատճառով։ Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական կապերի հետագա զարգացման հարցերին։

Համաշխարհային հարթակում ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը, ինչպես եւ նախկինում, գործում են ընդհանուր կամ շատ մոտ դիրքերից, հետեւողականորեն պաշտպանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ձգտում են իրապես բազմաբեւեռ եւ արդար միջազգային հարաբերությունների համակարգ կառուցել։ 

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր հիմնարար գնահատականներն Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում լուծվող խնդիրների վերաբերյալ։ Չինաստանի նախագահը նշել է Ռուսաստանի՝ իր արմատական ազգային շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների օրինաչափականությունն արտաքին ուժերի կողմից իր անվտանգությանն ուղղված մարտահրավերների պայմաններում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ շփումներն ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, այնպես էլ տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների միջոցով։

Զրույցն անցել է ավանդաբար ջերմ ու ընկերական մթնոլորոտւմ»,- նշվում է հաղորդագրության մեջ: