ՄԻԳ կորպորացիան արտադրությունից հանում է ՄԻԳ-29 դասական պլատֆորմները, հաղորդում է Lenta.ru-ն: Դրանց թողարկումը կդադարեցվի, երբ կավարտվի Մյանմարին 20 օդանավեր մատակարարելու մասին պայմանագրի գործողությունը: Ըստ այդ պայմանագրի, Մյանմարին պետք է փոխանցվի 20 հատ ՄԻԳ-29:
Մատակարարումները նախատեսվում է ավարտել 2012-ին, որից հետո ՄԻԳ գործարանը կսկսի բացառապես մոդեռնիզացված պլատֆորմներ արտադրել` ՄԻԳ-29К/КУБ/М1/М2 եւ ՄԻԳ -35:
Հիշեցնենք, որ «դասական» ՄԻԳ-29-ի սերիական արտադրությունն սկսվել է 1982-ին: Ներկա դրությամբ, ձեռնարկությունը թողարկել է շուրջ 1700 նման կործանիչներ, որոնք բացի Ռուսաստանի ռազմաօդային ուժերից, կիրառվում են նաեւ աշխարհի այլ 27 երկրների Զինված ուժերում: Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Ալժիրը, Եմենը, Ղազախստանը եւ Հյուսիսային Կորեան: Չի բացառվում, որ բազային ՄԻԳ-29-ի արտադրությունը կպահպանվի: 2011-ի հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Մոնղոլիայի ՊՆ-ն մտադիր է 5 հատ ՄԻԳ-29Բ ձեռք բերի:




























