Ադրբեջանում ազատ մամուլի ներկայացուցիչները հարկադրված են խիստ բարդ պայմաններում աշխատել, հաղորդում է ադրբեջանական faktxeber.com կայքը` նշելով, որ երկրում լրագրողներից մեկին ձերբակալում են, մյուսին` ծեծում, մեկ ուրիշին էլ`սպանում:
Կայքը գրում, է, որ օգոստոսի 10-ին տարածված սենսացիոն տեղեկության մեջ նշված է 18 լրագրողների անուն, եւ նրանցից մեկին շուտով սպանելու են: Ցուցակում նշված ադրբեջանցի բոլոր լրագրողներն էլեկտրոնային նամակ են ստացել, որտեղ նրանց սպառնում են սպանել:
Հայտնի չէ, թե ով է նամակի հեղինակը, իսկ ադրբեջանական «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիրը, ով եւս ներառված է «սեւ ցուցակում» հայտնել է, որ այդ ցուցակը պետք է լրջորեն ուսումնասիրել, քանզի այնտեղ ուշագրավ մանրամասներ կան, հաղորդում է կայքը:




























