Երկիր մոլորակի բնակիչներն օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարող են մինչեւ 100 ընկնող աստղ տեսնել:

Երկնաքարային հոսքի բարձր ակտիվության շնորհիվ, երկրի բնակիչները կարող են աստղային անձրեւին ականատես լինել այն վայրերում, որտեղ տաք եւ անամպ եղանակ է, հաղորդում է «Արեւի Տուն» ամսագիրն իր Sunhome.ru կայքում:

Այդ ամենը հնարավոր է դեպքերի հաջող զարգացման շնորհիվ, երբ ավանդական օգոստոսյան աստղային անձեւն ուղեկցվելու է երկնաքարային հոսքով:

Երկնաքարերը կարող են հայտնվել երկնքի ցանկացած մասում, սակայն առավել լավ դրանք կերեւան, երբ մտնեն Երկիր մոլորակի մթնոլորտ: 

Երմնաքարերը կլինեն ավազահատիկից մինչեւ ոլոռի մեծության: Նրանք Սֆիֆթ-Թութլի արբանյակի «հետքն» են, որն իր պարբերական պտույտն է կատարում Արեւի շուրջը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: