Սերբիան կարող է օգնել Բաքվի եւ Երեւանի հաշտեցման հարցում։ Այս մասին լրագրողներին ասել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, որը մասնակցել է Բաքվի IX գլոբալ ֆորումին։
Նրա խոսքով, Բելգրադը կարող է կիսել իր փորձը, թե ինչպես լուծել ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրը, եւ օգնել հակամարտության նախկին կողմերի հաշտեցման հարցում, քանի որ դա շատ կարեւոր գործոն է ապագայում համատեղ կեցության եւ տարածաշրջանում խաղաղության համար։



























