Microsoft ընկերության հիմնադիրներից եւ նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը ծաղրել է IT հսկայի՝  Internet Explorer դիտարկիչն անջատելու որոշումը, գրում է Business Insider-ը։

Միլիարդատերը կատակով կապել է ծրագրի անջատումը մարդկության չիպավորման հետ։

«Կարծես վերջապես մեր չիպսերը վերջացել են»,-ասել է նա։  

Այդպիսով նա պատասխանել է The Daily Show-ի տեսագրությանը, որում ասվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների եւ մարդկանց չիպավորման դավադրության տեսության մասին։

2020-2021 թվականներին համավարակի ժամանակ համացանցում տարածված էր այն տեսությունը, որ Բիլ Գեյթսը մեղավոր է կորոնավիրուսի տարածման մեջ եւ պատրաստվում է չիպեր ներդնել աշխարհի բնակչությանը՝ այն վերահսկելու համար։ Ենթադրվում էր, որ չիպերը տարածվում են պատվաստանյութերի կամ 5G աշտարակների միջոցով: