«Դիմադրություն» շարժումն այսօր՝ հունիսի 16-ին, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից հասավ Քննչական կոմիտեի շենքի մոտ:
«Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել են՝ առանց որեւէ հիմքերի: Բայց, ի տխրություն իրենց նշեմ՝ մեր պատգամավորները հանդիպել են մեր տղաների, եւ նրանց տրամադրությունները մարտական են, որովհետեւ սա պայքար են: Այս բազմությանը նայելովէ նման քրեական գործերի ստեղծողները հասկանան, որ միայն իրենց են խայտառակում: Մենք նման վարքագիծը հանելու ենք այս շենքից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Պատգամավորի ելույթից հետո շարժման մասնակիցները շարժվեցին դեպի Հակակոռուպցիոն կոմիտե:











