Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, ուրբաթ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «քանի որ Անկարան եւ Էր-Ռիադը լուծում են դառը վիճաբանությունը 2018 թ. Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո», փոխանցում է AFP-ն։

Դա արքայազն Մուհամմեդի առաջին այցն է Թուրքիա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։

«Թագաժառանգը կժամանի չորեքշաբթի, մենք նրան կողջունենք Անկարայի նախագահական պալատում»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թագավորության կառավարչի այցի մանրամասները կհայտարարվեն շաբաթվա վերջին, AFP-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Երկու երկրները բին Սալմանի այցից հետո մի քանի համաձայնագրեր կստորագրեն, քանի որ գնաճի աճի պայմաններում Թուրքիան ֆինանսական աջակցության համար դիմում է ոչ արեւմտյան գործընկերներին:

Էրդողանը լրագրոցի սպանությունից հետո ապրիլի վերջին արդեն այցելել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել էր արքայազնի հետ Մեքքա մեկնելուց առաջ։