Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը՝ «ԱմՌոբոտիքսը» հրավեր է ստացել եւ կմասնակցի «ԱՊՀ ավիացիայի եւ տիեզերագնացության ապագան» ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին, որը տեղի կունենա Ռուսաստանում օգոստոսի 16-21-ը՝ ՄԱԿՍ-ի (Միջազգային Ավիատիեզերական սրահ) շրջանակում: Այս մասին NEWS.am- ին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես ինժեներական եւ տեխնոլոգիական առաջատար երկիր ԱՊՀ տարածքում, ինչպես նաեւ համագործակցել եւ փորձի փոխանակում իրականացնել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների եւ երիտասարդական կազմակերպությունների հետ:
Նշենք, որ 2008թ. սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը, որն իր մեջ ներառում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթները, ակումբը եւ դպրոցական խմբակները:



























