ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կապերի պատճառով պատժամիջոցներ է սահմանել Նիկարագուայի հանքարդյունաբերական ընկերության դեմ, գրում է AP-ը։

«Պատժամիջոցներ են սահմանվել ENIMINAS հապավումով հայտնի ընկերության դեմ  մասամբ այն պատճառով, որ երկրի ղեկավարները խորացնում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ եւ օգտագործում ոսկու վաճառքից ստացված եկամուտը՝ Նիկարագուայի ժողովրդի դեմ հետագա ճնշումների համար»,-հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները նշանակում են, որ ընկերությանը եւ նրա տնօրենների խորհրդի նախագահին պատկանող գույքն արգելափակված է։ ԱՄՆ կառավարությունը նաեւ ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլ կտա ընկերության հետ բիզնես վարող ամերիկացիներին դադարեցնել իրենց բիզնեսը մինչեւ հուլիսի 18-ը: