Ռուսաստանը ոչինչ չունի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը, գրում է «Комерсантъ»-ը։

«Ռուսաստանը ոչինչ չունի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ, քանի որ այն ռազմական դաշինք չէ։ Սակայն անդամակցությունից հետո Ուկրաինան կդառնա ԵՄ-ի կիսագաղութ»,-ասել է Պուտինը։

Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո Ուկրաինայի տնտեսությանն ավելի շատ սուբսիդիաներ կպահանջվեն։ «Սակայն, ըստ իս, ներքին շուկան չպաշտպանելու դեպքում Ուկրաինան վերջնականապես կվերածվի կիսագաղութի»,-ասել է Պուտինը։