ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով  տեղակալի օգնական Քերի Դոնֆրիդը Երեւանում է։  Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, պետքարտուղարի տեղակալի օգնական Դոնֆրիդը  կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցեր եւ մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։