5.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսում տեղական ժամանակով 02.02-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շահրուդ քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,3 կմ խորության տակ:
Զոհերի, տուժածների եւ ավերվածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:



























