«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սիկհերի (բնիկ Հնդկաստանում ապրող ժողովուրդ) տաճարի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 2 վիրավորվել 7 մարդ:
«Իսլամական պետություն» խմբավորման Խորասանում գործող թեւի տելեգրամյան ալիքում տեղեկություն է տարածվել, որ հարձակումը եղել է, Հնդկաստանի իշխող «Բհարաթիա Ջանատա» կուսակցության անդամների կողմից, Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցված վիրավորանքների պատասխանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցության մամուլի խոսնակ Նուպուր Շարման լրատվական ալիքում կայացցած քննարկման ընթացքում Մուհամմեդ մարգարեի հասցեին նվաստացուցիչ արտահայտություններ է արել:
Հայտնի է, որ խմբավորման կողմից հարձակումն իրականացնող մահապարտ ահաբեկիչ Աբու Մուհամմադ ալ-Տաճիկը նռնակ նետելով տաճարի անվտանգության աշխատակցի վրա մտել է ներս եւ կրակ բացել ներսում գտնվող 30 հավատացյալների ուղղությամբ:


























