Շրի Լանկայում զինվորականները կրակ են բացել՝ գազալցակայաններում անկարգությունները զսպելու համար, հայտնում է AFP լրատվականը եւ հավելում, որ բենզինի եւ դիզելի համար աննախադեպ հերթեր են նկատվում ողջ երկրում:
Միջադեպը տեղի է ունեցել Վիսուամադու քաղաքում՝ 20-30 հոգանոց խմբի կողմից բանակայինների ուղղությամբ քարեր նետելուց հետո, նշել է բանակի մամուլի խոսնակ Նիլանտա Պրեմարատնեն:
Հայտնի է, որ բանակի կողմից պատասխան կրակից վիրավորվել են 4 խաղաղ բնակիչ եւ 3 զինվորական: Ոստիկանության տվյալներով, բախումը տեղի է ունեցել վառելիքի սպառման պատճառով:
Շրի Լանկայում անկախության տարիների վատագույն ճգնաժամն է, որի հետեւանքով երկրի 22 միլին բնակչությունը պարենամթերքի սակավություն է զգում, մինչդեռ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ամիսներ շարունակ դիմադրում է հրաժարական տալու կոչերին:





























