Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դաշնակիցներին նախազգուշացրել է Ուկրաինայում երկար պատերազմի նախապատրաստվել`կոչ անելով աջակցել պաշտոնական Կիեւին կամ էլ վտանգի տակ դնել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ագրեսիայի դեմ ամենամեծ հաղթանակը:

The Sunday Times-ի համար գրված հոդվածում, Ջոնսոնը նշել է, որ Ուկրաինայի օտարերկրյա կողմնակիցները պետք է վերահսկողություն ունենան, որպեսզի ռազմավարական տոկունություն` տան գոյատեւելու ու հաղթելու համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռումինիայի եվրոպական առաջնորդների Կիեւ այցից մեկ օր անց, Բորիս Ջոնսոնն այցով մեկնել էր Ուկրաինա`ԵՄ-ին անդամակցելու պետության հավակնությանն աջակցելու նպատակով:

«Ժամանակն այժմ կենսական գործոն է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք Ուկրաինան կարող է ավելի արագ ուժեղացնել սեփական հողերը պաշտպանելու իր կարողությունն, քան Ռուսաստանը`իր հարձակողական կարողությունը: Մեր խնդիրը Ուկրաինայի օգտին ժամանակ շահելն է»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։