Երեւանում օգոստոսի 11-ին, Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 36 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա Խաչիկ Բդոյանին, որը հիվանդանոց տեղափոխվելիս  մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.55-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 54 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Վահագն Ս.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան:

Կատարվում է նախաքննություն: