BBC Russian-ը հրապարակել է օգոստոսի 11-ի իրադարձությունների տեսագրությունը, երբ Կարեն Դրամբյանը ներխուժել էր Էստոնիայի պաշտպանության նախարարություն եւ կրակ բացել:
Հայտնի է, որ շենքում գտնվող անձանցից ոչ ոք չի տուժել: Մարդիկ շենքը լքել են պատուհաններից: Գործողության ընթացքում Դրամբյանին գնդակահարել են:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն իրականացնում են անվտանգության ոստիկանությունն ու Հյուսիսային շրջանային դատախազությունը: Դրամբյանի շարժառիթները դեռ անհայտ են: Ահաբեկիչը որեւէ քաղաքական պահանջ չի ներկայացրել:
Դրամբյանը ծնվել է Հայաստանում, ապա 90-ականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա եւ քաղաքացիություն ստացել: Նա իրավաբան էր, իսկ 2009-ին առաջադրվել էր Մաարդուի քաղաքային խորհրդի կազմում, սակայն ապարդյուն:
«Նովիե իզվեստիան» գրում է, որ նման քայլի նա կարող էր գնալ նաեւ անձնական պատճառներով, նա հիվանդ էր, անձնական ողբերգություն էր ապրել, զրկվել էր իրավաբանական պրակտիկայից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:
Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել է, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանն արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը:




























