Յակուտիայում հրդեհների սեզոնի սկզբից ի վեր անտառային հրդեհների մակերեսը գերազանցել է 24.5 հազար հեկտարը, կրակի դեմ պայքարում է ավելի քան 500 մարդ, օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Դմիտրի Սադովնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում 2033 հա ընդհանուր մակերեսով տարածքում 6 բնական հրդեհ է մարվել, այլ կատեգորիայի 9616 հա հողատարածքներում չեզոքացվել է 2 օջախ: