Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ իր աջակողմյան կուսակցության՝ «Ազգային միավորում» (ԱՄ) ղեկավարի պաշտոնին, փոխարենը նա կգլխավորի խմբակցությունը խորհրդարանում, հայտնում է Francebleu-ն։

«ԱՄ-ի ղեկավարի պաշտոնին չեմ վերադառնա. կենտրոնանալու եմ այդ շատ մեծ պատգամավորական խմբի նախագահության վրա»,- ասել է Լը Պենը։
Քաղաքական գործչի խոսքով՝ իրեն «զարմացրել» է ընտրություններում «Ազգային միավորման» ստացած մանդատների թիվը (ռեկորդային՝ 89)։

«Մեր ամենամեծ երազանքներում հույս ունեինք, որ 60 պատգամավոր կունենանք։ Ճիշտ է, մեզ հաճելիորեն զարմացրեց մեր հայրենակիցների մոբիլիզացումը եւ ցանկությունը, որպեսզի ներգաղթը, անապահովությունը, իսլամիզմի դեմ պայքարը չվերանան Ազգային ժողովից»,- եզրափակեց նա։

Ընդ որում, Լը Պենը 2021 թ. սեպտեմբերին ժամանակավորապես լքել էր «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ երկրի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու համար, որոնցում նա պարտվեց Էմանուել Մակրոնին։