Աշխարհի խոշորագույն առեւտրային հարթակներից մեկը՝ eBay-ը, կփակի իր թուրքական բիզնեսը՝ GittiGidiyor-ը, որը ձեռք է բերել 2011 թվականին, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ասել է, որ «պարբերաբար վերանայում է իր բիզնես գործունեությունը ամբողջ աշխարհում եւ կայացրել է այս դժվարին, բայց ռազմավարական որոշումը»:

Թուրքիայում eBay-ի մրցակիցներն էին hepsiburada.com-ը, trendyol.com-ը, sahibinden.com-ը եւ Amazon-ը:

eBay-ն ասել է, որ կաշխատի գնորդների եւ վաճառողների հետ՝ օգնելու նրանց անցում կատարել հարթակից։