Կանադան մինչեւ տարեվերջ կարգելի պոլիէթիլենի եւ փրփրապլաստից կոնտեյներների ներմուծումն ու արտադրությունը, գրում է AP-ը։

Կանադան ավելի վաղ հայտարարել էր արգելքի մասին։ Երկրի շրջակա միջավայրի նախարար Սթիվեն Գիլբոն երկուշաբթի օրը հայտարարել է ժամկետները։ 

Բացի սննդամթերքի պայուսակներից եւ տուփերից, արգելքը կվերաբերի  տոպրակներին, պատառաքաղներին, տուփերի համար նախատեսված ձողիկներին եւ օղակներին։ 

Անցյալ տարի դաշնային կառավարությունը Կանադայի շրջակա միջավայրի պաշտպանության ակտի ներքո պլաստիկը ներառել է թունավոր նյութերի ցանկում՝ ճանապարհ հարթելով դրա մի մասը արգելելու կանոնակարգերի համար: 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջին անգամ 2019 թվականի հունիսին է խոստացել, որ իր կառավարությունը աստիճանաբար կդադարեցնի դժվար վերամշակվող պլաստիկ արտադրանքի արտադրությունն ու օգտագործումը, քանի որ նպատակ ունի զրոյացնել պլաստիկ թափոնները մինչեւ տասնամյակի վերջը: