Նեպալում ոստիկանությունը երկուշաբթի արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Կատմանդուում վառելիքի գների աճի դեմ բողոքող ուսանողական ցույցը ցրելու համար, հայտնել են պաշտոնյաներն ու ականատեսները, ինչը վկայում է բնակչության շրջանում գնաճի կապակցությամբ աճող դժգոհության մասին, հաղորդում է Reuters-ը:
Nepal Oil Corporation պետական նավթային ընկերությունը երկուշաբթի բարձրացրել է բենզինի եւ դիզելային վառելիքի գինը համապատասխանաբար 12 եւ 16 տոկոսով, ինչը մտավախություն է առաջացրել գների էլ ավելի մեծ աճի կապակցությամբ:
Նեպալի գլխավոր ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության ուսանողական թեւի՝ Համանեպալյան ազգային ազատ ուսանողական միության մոտ 100 ցուցարարներ բախվել էին ոստիկանության հետ, երբ նրանց խանգարել էին հանրահավաք անցկացնել Կատմանդուում:





























