Սամցխե-Ջավախքում պրոֆիլակտիկ պատվաստումներ են իրականացվում դաբաղ հիվանդության դեմ: Եղջերավոր անասուններին պատվաստում են Ծալկայի, Նինոծմինդայի եւ Բորժոմիի լեռնային արոտավայրերում: Գուջարի կիրճում իմունիզացման գործընթացին հետեւել են Վրաստանի մթերային անվտանգության գործակալության ղեկավար Դավիթ Կոպերիձեն եւ նրա տեղակալ Զուրաբ Բեջանիշվիլին:
«Կենդանիների համաճարակների դեմ պետական ամբողջական ծրագրի» շրջանակներում ծրագրվում է Սամցխե-Ջավախքում 25 հազար անասնագլուխ պատվաստել, հաղորդում է «Գրուզիա online»-ը` վկայակոչելով «Կովկաս-Պրեսսը»:




























