Թուրքիան ավելացնում է գազի գնումը Ադրբեջանից եւ Ռուսաստանից Իրանից եկող գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով, հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:

Նախարարությունը չի նշել գազի գնման ծավալները:

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի Աղրը նահանգում, Արարատ լեռան մերձակայքում: