Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է իր նշանակած վարչապետ Էլիզաբեթ Բորնի հրաժարականը՝ փոխարենը ասելով, որ կառավարությունը «չպետք է հետ կանգնի իր առջեւ դրված առաջադրանքից եւ գործի», գրում է BBC-ը։

Ֆրանսիայի վարչապետի ապագան կասկածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Մակրոնը կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Բորնը պաշտոնապես առաջարկել է հրաժարական տալ՝ նամակ ուղարկելով Մակրոնին, որը մերժել է առաջարկը։

Ֆրանսիայի նախագահը մերժել է առաջարկը, «որպեսզի կառավարությունը կարողանա շարունակել կատարել իր խնդիրները եւ գործել», հայտնել է Ելիսեյան պալատը։