Ստամբուլից Կարս ուղեւորվող «Արեւելյան ճեպընթացը» Սաքրիա նահանգի Փամուքօվայի շրջանում գծերից դուրս է եկել։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վնասվածքներ ստացածներ չկան։ Աշխատանքներ են տարվում վթարի հետեւանքներն արագ վերացնելու համար։



























