Պուտինը չի մասնակցի Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի ավելի վաղ A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրասենյակի իր աղբյուրը, հայտնել էր, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը մտադիր է այս շաբաթ մեկնել Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական հացահատիկի՝ Սեւ ծովի միջանցքով արտահանման հարցը։





























