Ստամբուլում ահաբեկչական «Ալ Քաիդա»-ի դեմ գործողությունների ընթացքում 3 հոգի են ձերբակալվել, որոնցից 2-ը ադրբեջանցիներ են։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ալ Ղաիդա»-ի դեմ գործողությունների ընթացքում ձերբակալած 3 հոգու նկատմամբ նախաքննությունի ավարտից հետո նրանց դատարան են ուղարկել։

Ստամբուլի հատուկ իրավասություններով դատավոր Ուֆուք Էրմերթջանը հարցաքննել է Մեհմեդ Թ.-ին եւ ադրբեջանցիներ Ֆիզուլի Մ.-ին եւ Իսլամ. Գ.-ին եւ նրանց նկատմամբ կալանման որոշում կայացրել՝ «ահաբեկչական կառույցի անդամ» լինելու մեղադրանքով։