Լիբիայում արբանյակային Thuraya կապի բջջային հեռախոս օգտագործողներին կդիտարկեն որպես ՆԱՏՕ-ի լրտես: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին այսօր` օգոստոսի 12-ին հայտարարել է JANA պաշտոնական գործակալությունը: Օրենքը խախտողների նկատմամբ խսիտ պատժամիջոցներ կգործեն, ընդհուպ մինչեւ մահապատիժ: Քաղաքացիներն այդպիսի հեռախոսներ կարող են օգտագործել միայն հատուկ թույլտվություն ունենալու դեպքում:

«Լրտեսները դավաճանների ու ՆԱՏՕ-ի գործակալների շարքում օգտագործում են հեռախոսները խաչակիրներին ռմբակոծումների տեղանքների մասին տվյալներ հաղորդելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկանց մահվան խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Thuraya ընկերությունը գտնվում է Աբու-Դաբի էմիրությունում, որն, ըստ Լիբիայի ղեկավարության, Քաթարի հետ միասին փորձում են տապալել Քադաֆիի ռեժիմը` ապստամբների ձեռքով: