Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրել է Բուլղարիայի Ազգային ժողովի քվեարկությունը, որի ժամանակ կառավարությանն անվստահություն է հայտնել, հայտնում է MK-ն։

Այս որոշմանն աջակցել է 123 պատգամավոր։ Դեմ է քվեարկել  115-ը։ Նախաձեռնությանը հավանություն տալու համար բավարար էր 121 ձայն։

Խորհրդարանական ընդդիմությունը դժգոհ է Կիրիլ Պետկովի կոալիցիոն կաբինետի ֆինանսատնտեսական քաղաքականությունից։