Լեհաստանի ոստիկանության 34-ամյա աշխատակիցը, ոչ սթափ վիճակում գտնվելով ղեկին, մեքենայով հայտնվել է ճամփեզրի առվի մեջ: Երբ նրան են մոտեցել 4 բելառուսներ եւ օգնություն առաջարկել, հարված ոստիկանը ծառայողական զենքից կրակ է բացել նրանց ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Վարշավայից դեպի Բելառուսի սահման գնացող ճանապարհին, հաղորդում է լեհական Gazeta Wyborcza թերթը:
Լյուբլինի վոյեվոդինի դատախազության ներկայացուցչի խոսքով, բելառուսները փողոցում նկատել են, որ Opel Vectra մեքենան հայտնվել է առվի մեջ: Երբ վարորդը հրաժարվել է տղաների օգնությունից, նրանք հեռացել են, սակայն նրանցից մեկը նկատել է, որ բջջային հեռախոսը մոռացել է: Բելառուսները հետ են վերադարձել եւ հենց այդ ժամանակ էլ հարբած վարորդը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել: Ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:



























