Ամերիկյան կողմը շարունակում է փլուզել երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ անմխիթար վիճակում են։ Վաշինգտոնը մեր երկրի նկատմամբ թշնամական հերթական քայլն արեց՝ թույլ չտալով ռուսական պետական ​​ավիացիայի հատուկ չվերթին ԱՄՆ ժամանել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Բայդենի վարչակազմը նախընտրեց ամբողջովին անտեսել այն փաստը, որ, ըստ էության, դա մարդասիրական ակցիա էր, քանի որ մեր ինքնաթիռը պետք է մեկներ մեր այն գործընկերների հետեւից, որոնց ավելի վաղ Պետդեպարտամենտը հրամայել է լքել ԱՄՆ-ն մինչեւ այս ամսվա վերջ։

Նման պահվածքն անպատասխան չի մնա։ Ինչպես ավելի վաղ զգուշացրել ենք, դա կունենա համարժեք պատասխան»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։