Հարավային Սուդանը ազգային դոմեն է ստացել:

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը Հարավային Սուդանի Հանրապետությանը տվել է «.ss» դոմենը, հաղորդում է East Africa CIO կայքը:

Հարավային Սուդանը անկախ պետություն է դարձել այս տարվա հուլիսին: Երկրում հունվարին անկախության հանրաքվե էր անցկացվել, որի ընթացքում մեծամասնությունը կողմ էր քվեարկել երկրի հյուսիսից անջատվելու օգտին:

Հյուսիսային Սուդանի դոմենը «.sd»-ն է, Հարավային Սուդանի համար ընտրվել է «.ss»-ը: Մինչեւ Հարավային Սուդանի անջատումը ողջ Սուդանում 4,2 միլիոն ինտերնետ օգտվողներ կային, երկրում գործում էր 70 ինտերնետ պրովայդեր: