Բարաք Օբաման երկարաձգել է International Emergency Economic Powers Act (IEEPA) դաշնային օրենքի գործողության ժամկետը:
Այդ օրենքը ընձեռում է ԱՄՆ նախագահներին Միացյալ Նահանգների համար սպանալիք ներկայացնող երկրների հետ առեւտրային հարաբերությունները կարգավորելու լիազորություններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ օրենքով սահմանափակումների մեջ են հայտնվել Իրանը (1979-ից), Մյանման (1997-ից), Սուդանը (1997-ից), Ռուսաստանը (2000-ից, բարձր հարստացված ուրանի արտահանումը կանխելու համար), Զիմբաբվեն (2003-ից), Սիրիան (2004-ից), Բելառուսը (2006-ից, ժողովրդավարական հաստատությունները վերացնելու համար), Հյուսիսային Կորեան (2008-ից) եւ Լիբիան (2011-ից, քաղաքացիական անձանց դեմ ագրեսիայի համար):




























