Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն կայցելի Ֆրանսիա՝ խաթարված հարաբերությունները շտկելու համար։ Նա կհանդիպի Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է AP-ը։ 

«Մենք իսկապես պետք է վերականգնենք մեր հարաբերությունները։ Մենք արդեն ունեցել ենք շատ կառուցողական քննարկումներ։ Մենք վերջնական տեսքի ենք բերել սուզանավերի հարցով պայմանավորվածությունները»,-ասել է Ալբանեզեն։

Նրա ​​կուսակցությունն իշխանության է եկել մայիսի 21-ին կայացած ընտրությունների արդյունքում: Երկու շաբաթ առաջ նրա կառավարությունը հայտարարել է, որ համաձայնվել է 555 միլիոն եվրոյի (583 միլիոն դոլար) փոխհատուցում վճարել Ֆրանսիայի ռազմածովային խմբին պայմանագրի խախտման համար: