Արեւմուտքը մակրոտնտեսության մեջ իր սխալների համար պատասխանատվությունը գցում է աշխարհի վրա։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովում, գրում է «Комсомольская правда»-ն։

«Արեւմուտքը մակրոտնտեսության մեջ իր սխալների համար պատասխանատվությունը գցում է աշխարհի վրա։ Միայն ազնիվ եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա կարող ենք ելքեր փնտրել համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի երկրները առաջատար են պետությունների միջեւ հարաբերությունների բազմաբեւեռ համակարգի ձեւավորման կուրսի մշակման հարցում։ Նա նշել է, որ  կարելի է հույս դնել Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրների վրա, որոնք անկախ քաղաքականություն են վարում։